Մեկ էլ մի շերտ կա, որ հոգու խորքում ատում է Մայդանը, ոչ թե նրա համար, որ զոհեր են եղել, մարդիկ տուժվել են, այսինքն ոչ թե համերաշխության, խաղաղության կամ եղբայրության արժեքների պատճառով, այլ հակառակը՝ ռուսական տեղայնացված ընդդիմադիրներն են։ 

Իբր ընդդիմադիր են, երբեմն վերլուծաբան են, փորձում են լինել հռետորներ կամ այլ (նայած երբ, ինչ է պետք) ու իրենց պարտքը միշտ համարում են, իբր թե գիտական ու վերևից՝ տակից ամեն ինչ իմանալու տպավորություն թողելու միջոցով, մտորել ու կարծիք ասել։ Բայց դառդակություն է տիրում։

Այդ շերտի ներկայացուցիչները հոգեկան լարվածության մեջ են ներկայումս ու չեն կողմնորոշվում իրենց գործողություններում։ Հիմա անցել են Մայդանի աջակցմանը, բայց նախորդ մտքերն այլ էին, ախր։ Տեղավորվելու հարց լուծող բան են։ Հիմա կերի մասին խոսք չկա, չեն էլ տեսնում ապագայում՝ որտեղից են ուտելու, դրա համար խուճապին են հյուր գնացել։

Դուք հետևում եք ինձ, ես հետևում եմ ձեզ, բայց մենք հետևվում ենք վերևից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել