Մեկ-մեկ զարմանում եմ, երբ որոշ մարդիկ, ովքեր նույնիսկ չեն հասկանում, թե իրենց իսկ քթի տակ կամ իրենց քաղաքում ու երկրում ինչ է կատարվում, ինչ գործընթացներ են տեղի ունենում, մեկ էլ տանը նստած` Ֆեյսբուքում, սկսում են վերլուծել, կարծիք հայտնել, դատապարտել/աջակցել Կիևում տեղի ունեցողին։
Հ.Գ. Անձամբ ինձ համար ցավալի ա, որ զոհեր կան, մեկ էլ մի բան ա պարզ` Ուկրաինայում կան մարդիկ, ովքեր չեն ուզում Ռուսաստանի հետ սերտ առնչություն ունենալ և հակառակը։ Մնացածից գաղափար չունեմ ու չեմ էլ կարող ունենալ, մինչև անձամբ չտեսնեմ, որովհետև 1000 լրատվական 2000 բան ա գրում, ու դեռ պարզ չի՝ ով ում ու ոնց կրակեց կամ չկրակեց, իսկ մեր տեղական «վերլուծաբան-հեղափոխականները» շատ լուրջ դեմքով ստատուսներ ու հոդվածներ են գրում` սեփական ճշմարտացիության մեջ նույնիսկ կասկածի նշույլ չունենալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել