ԲՀԿ համագումարը մի կողմ, փուչիկ միջոցառում էր: Բայց այն, որ Նաիրա Զոհրաբյանն է իրեն թույլ տալիս Հայաստանի Հանրապետության Նախագահի խոսքերը մեկնաբանել, այ, դա արդեն պաթոլոգիա է: Հետաքրքիր է, համագումարի ընթացքում նա ինչ է խմել, «առյուծի կա՞թ», թե՞ կոնյակի գործարանի տակառիկների թնդեցված պարունակությունը: Բոլոր դեպքերում նրա տաքացած գլուխը առիթ չպիտի հանդիսանա սեփական տեղը և ով լինելը չգիտակցելու և մոռանալու համար: Լավ կլիներ՝ մեկնաբանեին իրենց համագումարը, որից այդպես էլ չհասկացվեց, թե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, որտեղ է պատկերացնում իր դերը քաղաքական դաշտում, ինչ է առաջարկում հանրությանը։ Այս կուսակցությունն այլևս կանգնած է լրջագույն խնդրի առջև. մի Նաիրա, մի կուսակցություն։ Ում վերապահված է ափռ-ցըփռ խոսելու իրավունքը, և ով ջանք ու եռանդ չի խնայում ափռցփռության իր ռեկորդները գերազանցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել