Newsbook.am-ը գրում է.

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է. «Արմեն Աշոտյանը այն մարդը չէ՛, ով կարող է դատել ինչի առիթ ունեմ և ինչի առիթ՝ ոչ:

Բայց որպես ԱԺ պատգամավոր հավաստիացնում եմ՝ նա դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել Երևանի տնտեսագիտական համալսարանն ու Գյուղատնտեսական համալսարանը դարձնել քաղաքական (հանրապետական) խուլիգանների որջ:

Իսկ Մարտի 1-ի թեմայով մենք դեռ խոսակցություն կունենանք իր նախկին և ներկա բոսերի հետ»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարն, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ազատամարտիկ Սասուն Միքայելյանի նախաձեռնությանը՝ 2014-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը անցկացնել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, այսինքն` այնտեղ, որտեղ եղել են 2008-ի նույն գիշերն, Արմեն Աշոտյանը ողջունել էր և նշել, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես նման նախաձեռնություն իրականացնելու առիթ ունի՝ ի տարբերություն Լևոն Զուրաբյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել