Էսօր ֆեյսբուք հասարակության մի զանգված բաժանվել ա 2 մասի` նրանք, ովքեր դուխով ասում են, որ գնալու են «Նիմֆոմանուհին» դիտելու ու նրանք, ովքեր չեն ասում կամ չեն էլ գնալու։ Երկրորդ մասին հլը մի քիչ հասկանում եմ (չշփոթել ընդունել-չընդունելու հետ), մանավանդ նրանց, ովքեր չեն ուզում ամբողջ ֆեյսբուքահայությանը տեղյակ պահել իրանց գնալ-չգնալու մասին, բայց դուխավիկներին` հատկապես իգական սեռի, էնքան էլ չէ. գնալու եք` լավ եք անելու, բայց խի տենց շուխուռ անել դրա շուրջ? «Ես էնքան դուխով եմ ու առաջադեմ, որ ինձ չեն հետաքրքրում ստեղի բարքերն ու հասարակական կարծիքը ու ես գնալու եմ պոռնո-դրամա նայելու» կամ «վըըըյ, պատկերացնում եք հայերի վիճակը էտ ֆիլմից հետո?» կամ էս տիպի մի բան։ Չեմ հասկանում ում ինչ եք ուզում ապացուցել ու ինչի համար )) Ու չասեք, որ պոռնոյի պահը կապ չունի, որովհետև ուրիշ ոչ մի ֆիլմի ժամանակ սենց շուխուռ չկար։ )) 
Ուզում եմ ասել ինձ համար հավասարապես անհասկանալի են էտ ֆիլմի ցուցադրությունը մեջտեղից ճղվող-դատապարտողներն ու դրա հակառակ բևեռը` վերոհիշյալ «դուխավիկները»։
Հ.Գ. նիչիվո լիչնըվը ֆրենդեր ու ոչ ֆրենդեր ջան, ես բոլորիդ հարգում-սիրում եմ ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել