221310691377267002Footsport.am-ը գրում է.

Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ ՆավոյանըFootsport.am-ի գլխավոր խմբագիր Արման Գևորգյանի հետ զրույցում խոստովանեց, որ մինչև սեփական ակումբ ունենալը հայկական թիմերից համակրել է Միկային, սակայն դա չի խանգարել, որ հաճախակի հետևի մյուս ակումբների, և գրեթե միշտ՝ հավաքականի հանդիպումները: Իսկ Մարտունիում ծնված Նավոյանի սերը ֆուտբոլի նկատմամբ առաջացել է պատանեկան տարիքից՝ բակային, դպրոցական և շրջանային մրցումներից:

-Պարոն Նավոյան, կարելի՞ է ենթադրել, որ ֆուտբոլի նկատմամբ մեծ սերը Ձեզ պարտադրեց ստեղծել սեփական ակումբ:

-Անշուշտ. շատ սիրելով ֆուտբոլ խաղը՝  որոշեցի ունենալ սեփական ակումբ: Ֆուտբոլը հիվանդություն է, որ շատ դժվար է բուժվում:

-Սերը կարևոր գործոն է, սակայն դժվար չէ միայն սիրելով ստեղծել ֆուտբոլային ակումբ:

-Իհարկե դժվար է: Երբ թիմը առաջին խմբում էր, նորմալ էր, սակայն բարձրագույն խմբում ծախսերը եռապատկվեցին, քառապատկվեցին: Բայց կարելի է դիմանալ:

-Պարոն Նավոյան, խոսենք Ալաշկերտի շրջադարձային պահերից, երբ Դուք կտրուկ որոշումներ կայացրիք, նախ փոխելով մարզչին, ապա՝ հիմնովին վերափոխելով թիմի կազմը: Ո՞րն էր հիմնական պատճառը:

-Կապանի Գանձասարից, այնուհետև Բանանցից կրած խոշոր պարտությունները: Դրանք ինձ կասկածի տեղիք տվեցին, քանի որ մեր թիմի և նշվածների միջև մակարդակի տարբերությունը այնքան էլ մեծ չէր: Նոր մարզչի գալուստը պարտադրեց նաև նոր խաղացողների համալրում:Գյուլբուդաղյանցը ինձ ասաց, որ նախկին կազմով անհնար էր լուրջ հաջողությունների հասնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել