Իմ շատ սիրելի հայրենական կառավարությանը ... Ի ԴԵՄՍ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Մի քիչ չինացի եղեք օրենքներ և որոշումներ կայացնելուց առաջ...

Չինական, կորեական կայսրերը, թագավորները դարեր շարունակ ունեցել են արմատացած, անգամ օրենքով ամրագրված հետաքրքիր ավանդույթներ, սովորույթներ: Կայսրերն ու թագավորները ունեցել են կայսերական, թագավորական արտեր, դաշտեր, որոնք կոչվել են սրբազան արտեր: Արքունիքը պարտավորվում էր տարին երկու անգամ այցելել այդ արտերը և զբաղվել հողագործական աշխատանքներով` գարնանացան, բերքահավաքային աշխատանքներ: Ըստ այդ երկրների՝ հողագործությամբ զբաղվողները, շփվելով հողի հետ, ազնվանում, մաքրվում և մաքրագործվում էին: Ավանդույթի, սովորույթի հիմնական իմաստը կայանում էր նրանում, որ արքունիքը կարողանում էր անմիջականորեն շփվել երկրագործական աշխատանքների հետ: Արքունիքը քաջատեղյակ էր լինում գյուղացու ծանր աշխատանքին, հաղորդակից էր դառնում հողագործության բոլոր դետալներին: Այդ ամենից հետո կատարվում էր մանրակրկիտ հաշվարկ և նոր այս ամենից հետո հարկվում էր գյուղացու բերքը: 

Հուսամ՝ գրառումս ընկալելի էր ՀԱՅ ժողովրդի հոգսերով ապրող և ժողովրդի մասին մտածող հայրենական մեր վարչապետի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել