Ժամանակակից աշխարհի ֆոնի վրա մարդու ուղեղում չի տեղավորվում այս սարսափելի պատմությունը: Չինացի 11-ամյա տղան, ում անունը Խե Զիլի է, ապրում է դժոխային կյանքով: Մեկ տարեկան հասակում տղան հարվածել և վնասել է գլուխը, որի հետևանքով նրա մոտ առաջացել են հոգեկան խանգարումներ: Վաղ տարիքում երեխայի մայրը մահացել է քաղցքեղից, և նրան սկսել են «դաստիարակել» հաշմանդամ պապը և հայրը, ով տառապում է մտավոր հետամնացությամբ: Ինչու՞ են նրանք երեխային շղթայել: Չինացի երեխայի ընտանիքը այդ կերպ ցանկանում է պաշտպանել հասարակությանը անհավասարակշիռ Խեի հարձակումներից: Նրանք մտածում են, որ շղթայված երեխան ոչ ոքի չի վնասի: Ամբողջ օրը տղան անցկացնում է տանը` պատին գամված: Եթե նա ցանկանում է զբոսնել, այդ դեպքում հայրը կամ պապը նրան տանում են զբոսանքի ինչպես շանը: Այս պատմությունը վառ օրինակն է, թե ինչպես են Չինաստանում վերաբերվում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել