Ազատություն ռադիոկայանը Հրաչ Քեշիշյանին հրավիրել էր ֆեյսբուքյան ասուլիսի՝ նախօրոք ստեղծելով համապատասխան էջը, որտեղ կուղղվեին հարցեր օգտատերերի կողմից: Օգտատերերը հարցրեցին այն, ինչ իրենց հետաքրքիր էր`
1.Դուք համապատասխանու՞մ եք միջազգային ստանդարտներին
2. Հրաչ, ճի՞շտ է, որ Մարքսի «Կապիտալը» դու ես գրել

3.Հրաչ ինչի չեք նկարում ֆիլմ Գալուստ Սահակյանի մասին «Հալածված Փիլիսոփան» վերնագրով:

4.Պարոն Քեշիշյան, որ «Նվագախմբի տղաները» ֆիլմը նկարեիք, Նազենիին ո՞ր դերը կտաիք:
5.Հրաչ, ինչո՞ւ է դևը միշտ հային, ռուսին ու վրացուն բռնում:

6.Պարոն Քեշիշյան, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ֆիլմում բա շարմազանովը, փուչիկ կարենը, մենուան չերևացին, ի՞նչ ա, չէին համապատասխանում ՀՀԿ-ի ՆԺԴԵՀԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԻՆ և այլն...:
Քեշիշյանը չդիմացավ, կարդալով իրեն ուղղված հարցերը` ընկրկեց, ճնշվեց և որոշեց հրաժարվել ասուլիսից՝ մեղադրելով Ազատություն ռադիոկայանին: Պարոն Քեշիշյանը, որոշելով ավելի դրամատիկ դարձնել իրավիճակը, գրառում կատարեց իր ՖԲ էջում `
«Եվ այսպես, վաղը ես հրավիրված եմ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին։ Ես վստահ եմ, որ մեր երկրում ապրում են ողջախոհ ու դաստիարակված մարդիկ։ Ես միշտ համարել եմ Ազատություն ռադիոկայանը առաջադեմ ԶԼՄ։ Բայց երեւի Ազատությունը եւս էժանագին մոդայի ետեւից ընկնելով, փորձում է վարակնիշ հավաքել ոչ տրադիցիոն, ցածրորակ էպոտաժի միջոցով։ Երեւի Ազատությունը մոռացել է, թե որտեղ է վերջանում իր ազատությունը… Այդ դեպքում հորդորում եմ վերանայել այն ֆորմատը, որով այժմ առաջնորդվում է այս բազմամյա փորձով ալիքը, իսկ որպես հրավիրյալ, իրավունք եմ ինձ վերապահում չգնալ մի տեղ հյուր, ուր անցնում են ուրիշի ազատության սահմանը։ Հորդորում եմ իմ բոլոր ընկերներին հրաժարվել նմանատիպ ինտերվյուների հրավերներից։ Ես բոյկոտում եմ այն լրագրությունը, որը հիմնվում է հարգանքի դիֆիցիտում ծնված ու անդաստիարակության մթնոլորտում մեծացած մի քանի այսպես ասած օգտատերերի ակտիվության վրա։ Իմացեք ձեր տեղն ու եթե ձեր խիղճն ու վաստակը թույլ տա, փորձեք ապրել խաղաղությամբ»:

Իրավիճակը էլ ավելի թեժացրեց և նոր շունչ հաղորդեց ֆեյսբուքի մշտական օգտատեր ՀՀ արվեստի վաստակաշատ գործիչ Լևոն Մութաֆյանը՝ իր զորակցությունը հայտնելով Քեշիշյանին ու գրելով նրա «պատին»`
«ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆՆ իմ կրտսեր ընկերն է, ես հարգում եմ նրան որպես պրպտող, աշխատող անհատականություն: Կարող եմ ընդունել նրա կինոն կամ չընդունել, կարող եմ այս կամ այն լուծման հետ համաձայնել կամ չհամաձայնել՝ վարելով պրոֆեսիոնալ խոսակցություն... 
Կարդացի «Ազատություն» ռադիոկայանին ուղղված հարցաշարը... Շատ հարցեր ուղղակի նողկալի են, զզվելի... Այդ հարցերի հետևում դրանց հեղինակների նկարագիրն է՝ մանր, ճղճիմ, չարացած, չստացված... Համոզված եմ, որ այդ հարցերի հեղինակները Հրաչ Քեշիշյանին ոչինչ չեն արել, իրենք իրենց դատարկությունն ու ճղճիմությունն են ի ցույց դրել... Համոզված եմ՝ այդ հարցերի հեղինակներից շատերը որևէ ֆիլմ չեն նայել, շատ հեռու են կինեմատոգրաֆից: Ավելին, մեկն էլ փորձել էր իր արևմտահայ ուղղագրությամբ ցույց տալ, որ գիտի Փարաջանովի, Բունյուելի, Ֆելինիի, այլոց անունները...
Վե՛ր կանգնեք ամեն ինչից, «բարեկամներս», ձեզ իրավունք մի՛ վերապահեք վիրավորել մի մարդու, որը, ի տարբերություն ձեզ, բամբառակությամբ չի զբաղվում, գործ է անում...
Եթե Հրաչ Քեշիշյանը ոչինչ արած չլիներ, բավական էր, որ շատերին հիշեցներ, որ ունենք «Սպանված աղավնի» և «Խաչագողի հիշատակարանը»: Երևի այս հարցերի հեղինակներից շատերին հարցնենք, թե ով է «Խաչագողի հատակարանը», պատասխանեն՝ Հովհաննես Թումանյանը... Եթե ոչինչ արած չլիներ Հրաչ Քեշիշյանը, բավական էր միայն, որ նա ստեղծել է հեռուստատեսային մշակույթ, որից շատերը դեռ բան չեն հասկանում...
Մի խոսքով, թուրքն իր բանաստեղծին հարգել գիտե, իսկ մենք՝ ոչնչացնել»:

Դե Քեշիշյանը զրկվեց ասուլիսից, իսկ Մութաֆյանը բաց չթողեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվելու ամենօրյա հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել