Շնորհավորում եմ հնդիկ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ և մաղթում նրանց գեղեցիկ երկրին բարգավաճում և զարգացում: Բրիտանական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարից անմասն չեն մնացել նաև տեղի հայերը որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել այդ պայքարին: Հնդկական տարեգրություններում դրվատանքով են հիշվում Հակոբ Պետրոսյանը, Հովհաննես Մկրտիչը և այլ հայ սպաներ, որոնք գլխավորել են գաղութարարների դեմ ելած հայ-հնդկական զինված ջոկատները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել