էմիրKinoashkharh.am-ը գրում է.

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի նոր՝ «Հարդագողի ճանապարհին» ֆիլմը 2015թ. մայիսին կներկայացվի Կաննի կինոփառատոնում։ Այս մասին, ինքը ռեժիսորն ասել է  ИТАР-ТАСС-ի թղթակցին տված հարցազրույցում: Կուստուրիցան նախատեսում է ֆիլմն ավարտել 2014 թ. վերջին, իսկ պրեմիերան կկայանա 2015 թ. մայիսին՝ Կաննում: Ֆիլմում՝ կնոջ գլխավոր դերը կատարում է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելլուչին, իսկ գլխավոր հերոսի դերը կխաղա հենց ինքը Կուստուրիցան: Կինոնկարը պատմում է  մի զինվորի մասին, որը պատերազմից հետո որոշում է դառանալ վանական: Բելլուչին հանդես է գալիս նրա սիրեցյալի դերում՝ կատարելով կիսասերբ-կիսաիտալացի կնոջ դեր: Ֆիլմում, սակայն, հերոսուհին խոսելու է սերբերեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել