2014թ.-ի ամենասպասված ֆիլմը, այսպես կարելի է անվանել Լարս ֆոն Տրիերի սկանդալային «Հեշտամոլ կինը/Нифоманка» ֆիլմը: Ֆիլմի պրեմերիան արդեն կայացել է ռեժիսորի հայրենիքում`Դանիայում, դեկտեմբերի 25-ին: Ֆիլմի տևողությունը բավականին երկար է, որի պատճառով բաժանվել է 2 մասի, այն նախատեսված չէ հանդիսատեսի լայն զանգվածի համար, առավելևս, հայ հանդիսատեսի, այնուամենայնիվ, Տրիերական կինոյին սիրահար հայ հանդիսատեսը կարող է ֆիլմը դիտել միայն ռուսաստանյան պրեմերիայից հետո, որը կկայանա փետրվարի 14-ին (մաս 1) և մարտի 8-ին (մաս 2):

Ըստ հայաստանյան կինոթատրոնների վիճակագրության, այստեղ չեն ցուցադրվում ոչ կոմերցիոն ֆիլմեր, և հաշվի առնելով դա, ամենայն հավանականությամբ, ֆիլմը հայկական էկրաններին չի հայտնվի: Ֆիլմը հագեցած է բաց պոռնոգրաֆիկ տեսարաններով, արդեն հասցրել է արժանանալ եվրոպացի կինոքննադատների բարձր գնահատականին: Ֆիլմի մասին սկանդալը բարձրացավ դեռևս 2011թ.-ին, երբ Կաննի կինոփառատոնին «Մելանխոլիա» ֆիլմի պրեմերիայի ժամանակ Տրիերը հայտնեց իր դրական վերաբերմունքը Հիտլերի նկատմամբ: Ռեժիսորի ընկերներն ասացին, որ նա ուղղակի կատակել է, իսկ նրա հակառակորդներն առաջ քաշեցին այն տարբերակը, որ այդ պրովակացիան եղել է պլանավորված, և հենց այդ ժամանակ Տրիերը հայտարարեց իր նոր սկանդալային նախագծի մասին: Շուտով պարզ դարձավ, որ ֆիլմում նկարահանվելու է ոչ միայն Տրիերի` արդեն սիրելի դերասանուհի Շարլոտա Գենսբուրգը, այլև հոլիվուդյան աստղեր Քրիստիան Սլեյթերը, Ումա Տուրմանը, Շայա Լաբաֆը և այլոք: Բաց տեսարաններում նկարահանվել են պոռնո աստղերը՝ փոխարինելով իրական դերասաններին: Ֆիլմի յուրօրինակ պոստերը մտավ լավագույն 50 կինոպոստերների շարքը: Այս ֆիլմը հանդիսանում է Լարս ֆոն Տրիերի «Անտիխրիստ», «Մելանխոլիա» եռերգության ավարտական մասը: Ֆիլմը նախատեսված է 18 տարին լրացած անձանց համար, իսկ մեր` հայերիս, պարագայում նախատեսված չէ` «սերիալային մակարդակի վրա գտնվող, կինոյի մասին պատկերացումները վերջին ժամանկներիս հայկական «հանճարեղ» հումորային ֆիլմերով սահմանափակած» հանդիսատեսի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել