Տարբերություն կա ինչ-որ բան իմանալու ու այնպես ապրելու միջև, ինչպես որ գիտես ճիշտ է ապրել: Այժմ, երբ նոր տարի ենք սկսել, ցանկալի է, որ վերանայենք մեր կյանքն ու շարժվենք այնպես, ինչպես գիտակցում ենք՝ ճիշտ է ապրել:


1. Որքան շուտ ինչ-որ բան սկսես, այնքան շատ ժամանակ կներդնես այդ բանն իրականացնելու համար: Ժամանակը, թերևս, ամենակարևոր ներդրումն է, որ կարելի է անել նպատակներին հասնելու համար:

2. Երբեք չպետք է զղջալ խնդիրների լուծման արդյունքից: Չեմ հիշում արդեն, թե քանի անգամ եմ ինքս ինձ հետ պայքարել, որ այս կամ այն բանը այսօրվա փոխարեն ավարտին կհասցնեմ հաջորդ օրը, միայն այն պատճառով, որ անհանգստանում եմ, որ արդյունքն այսօր կարող է այնպիսին չլինել, ինչպիսին ես չեմ ցանկանում: Սակայն պետք է նշել, որ հազվադեպ է պատահում, որ այն օրը, երբ աշխատանքն ավարտին եմ հասցնում, զղջամ ու վատ զգամ դրա արդյունքով:

3. Ամեն անգամ, երբ հեռախոսով եմ խաղում, ես կրճատում եմ կյանքս: Սմարթֆոնն, իհարկե, օգտակար է, սակայն այն ժամանակ, երբ հստակ գիտես, թե ինչ ես ուզում դրանով անել: Սակայն, կհամաձայնեք, որ իրականում 90 տոկոս դեպքերում միայն անօգուտ բան ենք անում, որով խուսափում ենք ավելի ծանր կամ դժվար աշխատանք կատարելուց: Այդ ամբողջ ընթացքում միակ բանը, որ մենք անում ենք, դանդաղ մահանալն է:

4. Ոչինչ ինձ ավելի արդյունավետ չի դարձնում, որքան տան մաքրությունը: Մաքրության մեջ միտքը մաքրելու ինչ-որ կախարդանք կա: Արթնանալ մի վայրում, որտեղ ամեն ինչ իր տեղում է գտնվում, փառավոր զգացում է հաղորդում: Թվում է, թե օդում ավելի շատ հնարավորություն կա, ու իմ բոլոր իրերը հանկարծակի կարևոր ու օգտակար նշանակություն են ստանում:

5. Ոչինչ այնքան արդյունավետորեն չի հանգստացնում ու մաքրում մտքերը, որքան մեդիտացիան: Նույնիսկ կարճատև մեդիտացիան այնքան էներգիա է փոխանցում, որ կարծես ամեն ինչում բարձրացնում է արդյունավետությունը: Սակայն, միևնույն է, գիտակցելով դրա արդյունավետությունը, այն կանոնավոր չեմ անում:

6. Կրեատիվ աշխատանք կարելի է անել ցանկացած ժամանակ: Կրեատիվ աշխատանքը չի տարբերվում այլ տեսակի աշխատանքներից: Ոգեշնչումն, իհարկե, հրաշալի բան է, սակայն կամընտրական է: Մեզնից շատերն են մտածել այդպիսի մի բան սկսել անել, սակայն իրականում մեզ միշտ հետապնդում են հիմնական խանգարող այն գործոնները, որոնք են հաջորդ օրը կամ ավելի ուշ սկսելու ծուլությունը, սեփական ուժերի վրա կասկածն ու այլ երևույթներով շեղվելը:

7. Սովորաբար ամեն ինչ իր տեղում ու հրաշալի է լինում, երբ ամեն ինչ անում ես այնպես, ինչպես զգում ես: Երբ ես պետք է այնպիսի բան անեմ, որ ինձ այնքան էլ դուր չի գալիս, հաճախ ձևացնում եմ, թե ուրախ եմ դա անել ու վերջում ինձ սովորաբար իսկապես լավ եմ զգում: Սա հոգեբանության ազդեցությունն է, ու հատկապես այն ժամանակ, երբ այդ գործը ավարտին ես հասցնում, միշտ ավելի ինքնավստահ ես զգում, իսկ դա քեզ դրական զգացողություն է պարգևում:

8. Իմ ուրախության 95 տոկոսը կախված է ընտանիք ու տուն, մարմնի ֆիզիկական աշխատունակություն ու ուտելու ինչ-որ բան ունենալուց: Ես ապրում եմ ճոխության մեջ՝ «ճոխություն» ասվածի ստանդարտների սահմանում: Եթե ես տխուր եմ, ապա դա մնացած 5 տոկոսի հանդեպ կորցրած իմ հույսն է:

9. Հաճախ մեզ շատ ավելի քիչ բան է անհրաժեշտ, քան մենք հասցնում են ունենալ: Ժամանակակից մարդիկ ամեն ոլորտում միմյանց հետ կոնֆլիկտների լուծման բազմաթիվ տարբերակներ ունեն: Որքան ավելի քիչ բան ունեմ ես, այնքան ավելի շատ եմ վայելում այն, ինչ ունեմ: Որքան քիչ են իմ ձգտումները, այնքան ավելի լավ եմ կարողանում դրանց վրա աշխատել: Որքան ավելի փոքր է ուտելիքի պատառը, այնքան այն ավելի համեղ է:

10. Ամենաարագ ու արդյունավետ ճանապարհը անձնական զարգացմանը հասնելու համար այն է, երբ անում ես այն, ինչից առավել խուսափում ես: Ներքին դիմադրությունը պետք է ընդունվի որպես զգուշացման մի մեծ կարմիր ազդանշան, որը ձեզ խանգարում է արագ ու արդյունավետ ինքնազարգանալ ու նոր կարողություններ ձեռք բերել:

11. Միակ բանը, որն անհրաժեշտ է անել աշխատանքը ավարտին հասցնելու համար, այն սկսելն է: Այն բանի գիտակցումը, որ ինչ-որ բան պետք է սկսես, միշտ էլ բավականին դժվար է: Սակայն հեշտ է այն ուղղակի սկսելը. դրանով իսկ կհաղթահարեք այն ներքին դիմադրությոունը, որը խանգարում է ձեզ:

12. Ամեն անգամ, երբ ինձ թվում է, թե ես բարկացած եմ ինչ-որ մեկի վրա, իրականում բարկացած եմ իրավիճակի վրա: Ես բարկանում եմ, քանի որ կյանքը հանկարծ ինչ-որ նոր բան է պահանջում ինձնից ու շատ ավելի հեշտ է ամբողջ մեղքը բարդել այն մեկի վրա, ով այդ իրավիճակում հայտնվում է ճանապարհիդ: Ես ցանկանում եմ, որպեսզի իրավիճակն ինքն իրեն իր հունով շտկվի ու ամեն ինչ բարդում եմ ինչ-որ մեկի բարոյական ձախողման վրա, այնպես, որ արդյունքում ես ինքս ինձ պատասխանատու չզգամ խնդրի համար:

13 Երբ ցանկանում ես ինչ-որ բան անել ու այն ավարտին հասցնել՝ պետք մոռանաս մնացած ամեն ինչ: Միտքդ քեզ միշտ ասում է՝ բազմաթիվ գործեր ունես անելու, որոնք պետք է ավարտին հասցնես հենց հիմա, թե չէ ամենն ինչ ուղղակի կարող է «այրվել»: Սակայն գործն անելու համար պետք է սկսես այն, ինչն առավել կարևոր է, և թողնես, որպեսզի մնացածը «այրվեն»: Հավատացեք, որ այդպես շատ ավելի շատ բան կարող եք հասցնել անել:

14. Տրամադրություն բարձրացնող ամենացանկալի զբաղմունքները ընթերցանությունն ու մարդկանց հետ շփումն են: Ապրուստի միջոց հայթայթելուց ու մի փոքր էլ ճանապարհորդելուց զատ շատ բան չկա, որի կարիքը ես կարող եմ ունենալ իմ կյանքում, սակայն հենց այս երկու բանն է, որ ինձ առավել հաճելի է: Իսկ ձեզ համար ի՞նչն է հոգեհարազատ:

15. Եթե ես հայտնվում եմ վիճաբանության մեջ՝ նշանակում է ինչ-որ տեղ սխալվել եմ: Կարևոր չէ, թե ում տեսակետն է առավել ճիշտ վիճաբանության մեջ, քանի որ եթե վեճ է առաջացել՝ նշանակում է մինչ այդ անհետացել են ամեն տեսակ նորմալ երկխոսությունն ու շփումը:

16. Քիչ բաներ են կան, որոնք կարևոր են կյանքում ու կյանքի առավել երկար ժամանակահատվածի համար են՝ հարաբերություններից, առողջությունից, անձնական ֆինանսական հնարավորություններ ունենալուց ու անձնական զարգացումից բացի: Կյանքի ամեն ոլորտի ճգնաժամերն անցնում եմ ու շատ պատճառ չկա դրանց մասին անհանգստանալու համար, քանի որ, ի վերջո, ամեն ինչ անցողիկ է: Իսկ վերը նշված չորս երևույթները, թերևս, այն կարևորներն են, որոնք նպաստում եմ մարդու երջանկությանը՝ նաև կարճ ժամանակի առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել