Pressident.am-ը գրում է.

Այսօր Pressident.am-ին հայտնի է դարձել, որ վթարի է ենթարկվել դերասան-շոումեն Գրիշա Աղախանյանը: Մեզ հաջողվեց կապ հաստատել վերջինս հետ և պարզել իրողությունը: Պարզվում է՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին` երեկոյան 19-ի սահմաններում,  Մաշտոց-Թումանյան խաչմերուկում: Միմյանց են բախվել երեք ավտոմեքենա, որոնցից մեկն էլ Գրիշայի «Chevrolet HHR» մակնիշի ավտոմեքենան: Շոումենից հետաքրքրվեցինք ու պարզեցինք նաև, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել: «Թու-թու-թու, ամեն ինչ նորմալ է: Կարող եք գրել, որ դրանից հետո ողջ առողջ եմ :)»,- կատակով ավելացրեց, որ նույնիսկ բժշկի չի դիմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել