Ամանորյա տոների ամենահետաքրքիր ու ցանկալի պահերից  է նվերներ մատուցելն ու ստանալը: Մենք բոլորս էլ միշտ ցանկանում ենք օրիգինալ նվերներ ընտրել մեր ընկերների ու հարազատների համար, սակայն նվերներ ընտրելն այնքան էլ հեշտ չէ: Եթե դեռևս չեք կողմնորոշվել, թե ինչ կարող եք նվիրել ձեր ընկերոջը, մենք կփորձենք օգնել ձեզ այդ հարցում:

iPhone-ի համար նախատեսված իտալական բարձրորակ կաշվից ձեռագործ պատյանը կարող է յուրահատուկ նվեր լինել ձեր ընկերոջ համար: Այն ունի երեք գրպանիկ, որտեղ կարելի է տեղադրել կրեդիտ քարտերը կամ այցեքարտերը: Կաշին ժամանակի ընթացքում մգանալու հատկություն ունի, որի շնորհիվ այն մի տեսակ վինտաժային տեսք է ստանում: Այս նվերն իսկապես շատ օրիգինալ է, այնպես որ, եթե հետաքրքրեց՝ կարող եք այն ձեռք բերել առցանց այստեղ:


Զարմացրեք ձեր ընկերոջը շվեդական «Byredo» ապրանքանիշի «Bougie Parfumee» օծանելիքով: Ապրանքանիշը թողարկել է 10 տարբեր բույրեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարբերակիչ առանձնահատուկ բույրը: Բույրերի մեջ ներառված են դեղձի, սալորի, մանուշակի, քաջվարդի, վանիլի, կաշվի և այլ հետաքրքիր բույրեր:


Կանաչ ուսապայուսակը հարմարավետություն նախընտրող տղաների համար է, այն բավականին ֆունկցիոնալ է: Սա պատրաստված է ջրակայուն կտավից ու բուսական կաշվից: Ուսապայուսակն ունի գրպաններ, իսկ ներսում՝ 15” չափի մակբուքի համար նախատեսված հարմարավետ գրպանիկ: Այս նվերը կարող եք ձեռք բերել առցանց՝ 165 դոլարով:


Եթե ձեր ընկերը պլանշետի սիրահար է, ապա այս սեղանիկը նրա համար իդեալական նվեր կարող է լինել: Այն հատկապես նախագծված է պլանշետների ու սմարտֆոնների  համար:


Ձմռան օրերին տղամարդկանց համար հրաշալի նվեր է գլխարկը, ինչպես օրինակ, «Wood Wood» ապրանքնիշի այս գլխարկը, որին, իհարկե, կարելի է այլընտրանք գտնել, սակայն գլխարկ ընտրելիս համոզվեք, որ ձեր գնած նվեր գլխարկը որակյալ լինի` բամբակյա կամ բրդա ու, իհարկե, նորաձև:


Նվերի հրաշալի տարբերակ է ձեռքի ժամացույցը: Ինչպես օրինակ Դանիել Ուելինգթոնի կողմից ստեղծված այս յուրօրինակ դասական ժամացույցը՝ կաշվե կապիչով: Ի դեպ, կարող եք առցանց ձեռք բերել ժամացույցը նաև արծաթագույն ու սև գույներով՝ այստեղ:


Հրաշալի նվեր է նաև գեղեցիկ տաք ձեռնոցը:  Այս դեպքում էլ կարևոր է, որ ձեռնոցները լինեն բրդյա կամ բամբակյա: «Norse x Hestra»-ի 100% բրդյա տաք ձեռնոցները կարող եք ձեռք բերել առցանց՝ այստեղ:


Կաշվե պատյանով նոթատետր: Այսպիսի գեղեցիկ ու հարմարավետ նոթատետր կարող եք ձեռք բերել նաև առցանց: Նման նվերն իսկապես անտարբեր չի թողնի հատկապես գործունյա կամ էլ ստեղծագործող տղամարդկանց:


Տղաների համար հրաշալի նվեր է նաև սափրվելուց հետո օգտագործման համար օրգանական հեղուկը: Այս հեղուկը ոչ միայն կփափկացնի նրա դեմքի մաշկը, այլև անուշ բույր կհաղորդի նրան: Ի դեպ, նշենք, որ այս նվերը գնելու դեպքում, այն կստանաք գեղեցիկ սև տուփի մեջ՝ կապված վուշի թելով:

Նվերի հրաշալի տարբերակ են յուրօրինակ դիզայնով սեղանի խաղերը, ինչպես օրինակ, շախմատը կամ նարդին: 

Եվ իհարկե, եթե ձեր ընկերը որոշակի հոբբի կամ հավաքածու ունի, համոզված եղեք, որ նրա հավաքածուի համար հետաքրքիր նմուշը, նրա համար անկրկնելի նվեր կլինի:

Տես նաև թոփ 10 ամանորյա նվերները աղջիկների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել