
Ձեզ ենք ներկայացնում 20 պատմական լուսանկար, որ անչափ տպավորիչ են վերականգնված գույներով: Չնայած այս լուսանկարները ձեզ բավականին պարզ կարող են թվալ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ հին լուսանկարների գույնների վերականգնումը բավականին բարդ աշխատանք է: Մասնագետները բավականին մեծ ջանքեր են թափում, որպեսզի կարողանան իրականին մոտ գույներ ստանալ:
Լուսանկարների վրա աշխատել են սկսնակ ու պրոֆեսիոնալ համակարգչային թվային տեխնոլոգիաների մասնագետներ, ովքեր գույները ճշգրիտ վերականգնելու համար պատմական տարբեր աղբյուրներ են ուսումնասիրել, ինչպես նաև օգտագործել գույներն ընկալելու և ճանաչելու իրենց կարողությունները:
Լքված տղան, գրկած իր խաղալիքը, նստած է փլատակներին: Երկրորդ համաշխարհային պատերազմ, 1945թ., Լոնդոն:


Ալբերտ Էնշտեյնը 1939թ.-ի ամռանը Նյու-Յորքի Լոնգ Այլենդում:


Դեռահաս տղան Բալտիմորում, 1938թ.-ի հուլիս:


Էլիզաբեթ Թեյլոր, 1956թ.:


Հինդենբուրգի աղետը, 1937թ.-ի մայիսի 6:


Ճապոնացի նետահարներ, մոտավորապես 1860թ.:


Տեսարան Թենեսի նահանգի Նեշվիլի Կապիտոլի շենքից՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, 1864թ.:


Գործազուրկ հյուսնը, մոտավորապես 1939թ.:


Ավտովթար Վաշինգթոն Դի Սիում, 1921թ.:


Ջեյ Մքնիլին Լոս Անջելոսի Օլիմպիական համերգասրահում, 1953թ.:


Հ. Մերֆին և նրա օգնականները փորձարկում են իրենց կողմից նախագծված փամփուշտներից պաշտպանող բաճկոնը, հոկտեմբեր 13, 1923թ.:


Օդրի Հեփբրն:


Ամերիկյան խանութ, 1939թ.:


Նիկոլա Տեսլա, 1893թ.:


Բրիտանացի զինվորները գնացքով տեղափոխվում են արևմտյան ֆրոնտ: Անգլիա, 1939թ.-ի սեպտեմբերի 20:


Շվեդիայի ու Նորվեգիայյի արքա Օսկար Երկրորդ, 1880թ.:


Մարկ Տվենը այգում, մոտավորապես 1900թ.:


Չարլի Չապլինը 27տարեկանում, 1916թ.:





