Լուսանկարիչ Ռիչարդ Քալմեսը, մինչ պրոֆեսիոնալ պարերի լուսանկարիչ դառնալը, զբաղվել է արվեստով, ճարտարապետությամբ ու սպորտով: Քալմեսը լուսանկարչության արվեստին առաջին անգամ ծանոթացել է Վիետնամում ծառայության ժամանակ՝ իր լուսանկարիչ զինվորական ընկերոջ շնորհիվ: Շուտով վերադառնալով ԱՄՆ՝ սկսել է զբաղվել ճարտարապետությամբ ու լուսանկարչությամբ, ու 1972թ.-ին դարձել Ատլանտայի լրագրողական լուսանկարչության ասոցիացիայի ֆոտոմրցույթի հաղթող մրցանակակիր:

Նա պարերով ոգեշնչվել է այն ժամանակ, երբ իր աղջկան տանում էր պարի պարպմունքների: Ներկա լինելով փորձերին և պարին ճարտարապետի աչքերով նայելով՝ որոշել է իր լուսանկարներում ֆիքսել պարերի ամբողջ գեղեցկությունը: Նրա աշխատանքները ցուցադրվում են տարբեր պատկերասրահներում: Առաջարկում ենք վայելել պարի կախարդանքը Քալմեսի աշխատանքներում:

109451760.aoevpp5u. o3y0692600 600 Dance magic by Richard Calmes
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել