կամերոնKinoashxarh.am-ը գրում է.

Ռեժիսոր Ջեյմս Կամերոնը նախատեսում է միաժամանակ նկարել «Ավատարի» երեք սիկվելներ, որոնք էկրան կբարձրանան 2016-2018 թվականներին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նոր Զելանդիայի վարչպետ Ջոն Կիոն հայտնել է, որ կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Lightstorm Entertainment եւ Twentieth Century Fox կինոստուդիաների հետ , ըստ որի, ֆիլմերը կսուբսիդավորվեն ընդհանուր բյուջեի 25 տոկոսով` պայմանով, որ նկարահանումները իրականցվեն Նոր Զելանդիայում: Ըստ համաձայնագրի, կինոընկերությունները նկարահանումների համար պետք է ծախսեն 413 միլիոն դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել