Պատասխանելով ստորև ներկայացվող հարցերին և պարզիր՝ ինչպես ես կարևոր որոշումներ կայացնում: 

1. Զբոսնում ես ու հանկարծ ճանապարհին արկղ ես տեսնում, մոտենում ես, բացում, ի՞նչ ես տեսնում:

2. Եթե հնարավորություն ունենայիր քո ամբողջ կյանքն ապրելու մի վայրում, որտե՞ղ կլիներ դա:

3. Երկար ժամանակ անապատում մոլորված քայլում ես ու հանկարծ հեռվում գյուղ ես տեսնում, իսկ մյուս կողմում օազիս ես նկատում, ո՞ւր կգնաս` գյո՞ւղ, թե օազիս:

4. Ի՞նչ կանեիր, եթե հանկարծ ամեն ինչ կորցնեիր:

5. Վաղը կիրակի է: Ի՞նչ ես պատրաստվում անել:

6. Եթե դժվարին կացության մեջ հայտնվես, ո՞ւմ կդիմես օգնության համար:

7. Ո՞ր տարիքում կցանկանայիր հավերժ մնալ:

8. Եթե իմանայիր, որ ընդամենը 24 ժամ ունես ապրելու,  ինչպե՞ս կվարվեիր, ինչպե՞ս կապրեիր այդ 24 ժամը:

9. Եթե հնարավորություն ունենայիր միայն մեկ բան փրկել հրդեհից, ի՞նչը կլիներ դա:

Պատասխանները`


1. Ձեր պատասխանը արտացոլում է ձեր վերաբերմունքը անսպասելի հանգամանքներում հաջողությանը կամ ճակատագրին: 

Եթե արկղում արժեք չունեցող ինչ-որ իր եք տեսել՝ նշանակում է, որ կարծում եք, թե հաջողությունը ձեզ համար չէ:
Եթե թանկարժեք ինչ-որ բան եք պատկերացրել, ապա հավատացած եք, որ մի օր մեծ հաջողությունների եք հասնելու:
Եթե ոչինչ չկա արկղում՝ նշանակում է՝ դուք հաջողությանը չեք հավատում, այլ կարծում եք, որ ամեն ինչ կախված է մարդու քայլերից:

2. Եթե դուք ընտրեք ապրել այնտեղ, որտեղ այժմ եք ապրում, նշանակում է, դուք ձեզ հարմարավետ եք զգում ու գոհ եք ձեր կյանքից: Եթե նախընտրում եք ապրել ինչ-որ հեռու մի տեղ` երազկոտ եք ու ռոմանտիկ:
Եթե չեք կարողանում որոշել, թե որտեղ կցանկանայիք ապրել՝ նշանակում է՝ ոչնչից կապվածություն չունեք:

3. Ձեր պատասխանն արտացոլում է ձեր անձնական վերաբերմունքը աշխատանքին: Եթե ընտրեք օազիսը՝ նշանակում է՝ դուք մարդկանց այն տեսակին եք պատկանում, ովքեր նախընտրում են սկզբում հանգստանալ, իսկ հետո անցնել աշխատանքին: Չեք սիրում կանոններն ու հսկողությունները ու երբեմն կարող եք բռնկուն լինել: Դուք անընդհատ հետաձգում եք ձեր անելիքներն ու սիրում եք միանգամից մի քանի բանով զբաղվել:

Եթե գյուղն եք ընտրում՝ նշանակում է՝ սիրում եք կյանքում պատասխանատվություն վերցնել ձեզ վրա: Գիտեք` ինչպես արդյունավետ օգտագործել ձեր ժամանակը ու ձեր օրը խնամքով եք պլանավորում: Դուք ավելի շատ ցանկանում եք ավարտել գործը, քան սկսել այն: Վերջնաժամկետներին բավականին լուրջ եք վերաբերվում:

4. Եթե դուք ամեն ինչ նորից սկսեք, ապա այն մարդկանցից եք, ովքեր պատասխանատվություն են վերցնում իրենց արարքների համար ու հենց այսպես չեն արձագանքում կյանքում հանդիպած հանգամանքներին կամ ենթարկվում դրանց:

5. Ձեր պատասխանն արտացոլում է ձեր ծախսելու սովորությունները: Կիրակին այն օրն է, որը ազատ եք օգտագործելու այնպես, ինչպես կկամենաք:

Եթե ընտրում եք տանը մնալ՝ նշանակում է՝ հնարավորինս քիչ եք ծախսում: Եթե որոշում եք դուրս գալ գնումների՝ դուք սովորաբար ծախսում եք մինչև վերջին լուման: Եթե որոշում եք սպորտով զբաղվել՝ նշանակում է՝ սիրում եք խնայել դժվարին օրվա համար: Եթե դուրս եք գալիս զբոսանքի՝ նշանակում է՝ ձեր գումարը բավականին զգուշությամբ եք ծախսում:

6. Եթե դուք որոշում եք ինքնուրույն հաղթահարել խնդիրները՝ նշանակում է՝ ինքնավստահ եք ու ուժեղ բնավորություն ունեք: Եթե ընկերներին կամ հարազատներին եք դիմում, ապա փոքր-ինչ անվստահ եք ու բարդ իրավիճակներում դժվարությամբ եք պատասխանատվություն վերցնում խնդիրներն ինքնուրույն հաղթահարելու համար: Նրանք, ովքեր դժվարին կացության մեջ կդիմեն իրավաբանի կամ մասնագետի օգնությանը, ռեալիստ են:

7. Այն տարիքը, որը դուք ընտրել եք, սովորաբար խորհրդանշում է այն ժամանակահատվածը, երբ առավել երջանիկ էիք ու ինքնավստահ: Նրանք, ովքեր նախընտրում են վերադառնալ իրենց մանկություն, նշանակում է՝ ցանկանում են վերադառնալ այն ժամանակահատված, երբ նրանք պատասխանատվություն չէին կրում: Նրանք, ովքեր նախընտրում են իրենց ներկա տարիքը, հասուն բնավորություն ունեն ու հաջողակ են: 40-ն անց մարդիկ հիմնականում իրենց տարիքից 10 տարի ավելի երիտասարդ տարիք են ընտրում:

8. Եթե ընտրում եք ձեր ժամանակը ընկերների ու ընտանիքի հետ անցկացնելը, ապա զգացմունքային եք: Եթե նախընտրում եք մենակ մնալ՝ նշանակում է՝ հաճախ եք փոխում ձեր տրամադրությունն ու այնքան էլ շփվող չեք:
Եթե նախընտրում եք խնջույքների մասնակցել ու ուրախանալ՝ նշանակում է՝ ընդունում եք կյանքն այնպես, ինչպես այն կա:
Եթե որոշեք ամեն ինչ թաքցնել, ու ձեր օրն անցկացնել սովորականի պես, քաջ եք ու գործնական:

9. Եթե որոշեք ֆոտոալբոմ կամ նմանատիպ իր վերցնել ու փրկել հրդեհից՝ նշանակում է՝ բավականի զգացմունքային եք, եթե որևէ հագուստ՝ ձեզ ծածկելու համար, ապա յուրաքանչյուր քայլ կատարելիս բավականին զգույշ եք ու երկար եք մտածում:
Եթե ընտրում եք այնպիսի բան, որը թանկ արժե, ապա նյութապաշտ եք, եթե ընտրում եք անձնագիր, փաստաթուղթ կամ նոութբուք, ապա պրակտիկ եք:

Ներքևում թողեք ձեր մեկնաբանությունները, թե որքանով էր այս թեստը ճիշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել