lion 2

Այս բացառիկ տեսանյութում երևում է, թե ինչպես է Հարավային Աֆրիկայի Կրուգեր ազգային զբոսայգում աֆրիկյան գոմեշը օգնության հասնում երիտասարդ վագրի կողմից հարձակման ենթարկված իր ընկերոջը:

52-ամյա Յան Մաթեսոնը և իր տղան` 16-ամյա Օլիվերը, առավոտ կանուխ մեքենայով անցնելիս են եղել Կրուգեր զբոսայգով, երբ նրանք նկատել են, թե ինչպես են առյուծները Մջեջենի արգելոցի ու Հարավային Աֆրիկայի Կրուգերի ազգային զբոսայգու սահմանին հետապնդել գոմեշին: Նրանք 45 րոպե շարունակ հետևել են կենդանիներին, մինչև որ առյուծներից մեկը վերջապես գետնին է տապալել գոմեշին, սակայն չի հասցրել վայելել իր որսը, քանի որ հայտնվել է նրա ընկերն ու առյուծին կոտոշներով օդ թռցրել:
Տեսանյութը դիտեք ստորև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել