Շարունակում ենք ներկայացնել ժամանակակից նկարիչներին, և նախորդ շաբաթ Պամ Հոուկինսի գեղեցիկ դիմանկարներից հետո, այսօր կանդրադառնանք  Մեքսիկացի նկարիչ Բրենթ Հեյթոնին, ով պրոֆեսյոնալ արվեստով է զբաղվում արդեն 32 տարի: Այս տարիների ընթացքում նա ընտանիքի հետ ճանապարհորդել է եվրոպական տարբեր երկրներով` Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա ու Հունաստան` ներշնչանք փնտրելով ու պատկերելով գեղեցիկ ու տպավորիչ տեսարաններ:
Բրենթը նկարում է ջրաներկով, ակրիլով ու յուղաներկով: Նրա կտավները ցուցադրվում են աշխարհի 30 երկրում: Նկարիչը անկեղծացել է, որ իր կտավների հաջողության ամենամեծ գրավականն այն է, որ մարդիկ զգում են այն զգացմունքներն ու հաճույքը, որ նա ստացել է նկարները կերտելիս: Նրա խոսքով կտավը կարողանում է կապ ստեղծել նկարչի ու արվեստասերի միջև:
Նկարիչն ասել է. «Արվեստն այսօր այն եզակի երևույթներից է, որն ամբողջությամբ անձնական է, օրիգինալ ու արտահայտում է մարդու իրական անհատականությունը: Այն կարող է զգացմունքներ, էքսպրեսիա ու կիրք ծնել մարդկանց մոտ: Ահա այս է արվեստի ներքին արժեքը»:
Առաջարկում ենք ստորև դիտել տաղանդավոր նկարչի անկրկնելի աշխատանքները:

2382183_Brent_Heighton_3 (560x700, 91Kb)

© Բրենթ Հեյթոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել