Փորձեք հնարավորինս անկեղծ պատասխանել հարցերին:

1. Գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ տուն: Այնտեղ տանող երկու ճանապարհ կա` մեկը կարճ, բայց ուղիղ ու ձանձրալի, մյուսը կորերով` լի հրաշալի տեսարաններով, սակայն ավելի երկար:
Ո՞ր ճանապարհը կընտրես սիրելիիդ հասնելու համար` կա՞րճ, թե երկար:

2.  Ճանապարհին վարդի երկու թուփ ես տեսնում՝ մեկը սպիտակ, մյուսը կարմիր վարդերով: Որոշում ես սիրելիիդ համար 21 վարդ քաղել:
Գունային ինչպիսի՞ համադրությամբ վարդեր կընտրես (կարող ես բոլորը նույն գույնն ընտրել):

3. Վերջապես հասար սիրելիիդ տուն: Թակում ես դուռը, և այն սպասուհին է բացում: Դու կարող ես կա՛մ խնդրել սպասուհուն կանչել սիրելիիդ, կամ էլ ինքդ գնաս նրա մոտ:
Ինչպե՞ս կվարվես՝ կխնդրե՞ս կանչել, թե ինքդ կգնաս սիրելիիդ մոտ:

4. Այժմ բարձրանում ես սիրելիիդ սենյակ: Այնտեղ ոչ ոք չկա: Ծաղիկները կարող ես թողնել պատուհանի գոգին կամ անկողնու վրա:
Որտե՞ղ կթողնես ծաղիկները:

5. Արդեն ուշ է, պետք է գնալ քնելու: Սիրելիդ հետ գնում եք քնելու տարբեր սենյակներում: Առավոտյան արթնանում ես ու գնում նրա սենյակ: Ներս ես մտնում:
Քնա՞ծ է, թե արթուն:

6. Այժմ պետք է տուն վերադառնաս: Ո՞ր ճանապարհը կընտրես` ուղիղ ձանձրալի կարճ ճանապա՞րհը, թե երկար, բայց գեղեցիկ տեսարաններով ճանապարհը:

Պատասխանները դիտեք ստորև:

1. Ճանապարհները խորհրդանշում են քո վերաբերմունքը սիրուն:

Եթե ընտրում ես կարճ ճանապարհ՝ը նշանակում է՝ արագ ու հեշտությամբ ես սիրահարվում:
Եթե ընտրում ես երկար ճանապարհը, ապա այնքան էլ հեշտ չես սիրահարվում:

2. Կարմիր վարդերի քանակը խորհրդանշում է, թե որքան ես պատրաստ նվիրվել այդ հարաբերություններին:
Սպիտակ վարդերը խորհրդանշում են, թե որքան են քո սպասումները ձեր հարաբերություններից:
Հետևաբար, եթե, օրինակ, ընտրել եք միայն մեկ սպիտակ վարդ ու մնացածը կարմիր, ապա դուք պատրաստեք ավելի շատ տալ, քան սպասում եք ձեր զույգից:

3. Այս հարցի պատասխանը խորհրդանշում է ձեր հարաբերություններում խնդիրների լուծման ձեր վերաբերմունքը:

Եթե խնդրում եք սպասուհուն կանչել ձեր սիրելիին՝ նշանակում է՝ փորձում եք շրջանցել խնդիրները ու շատ հաճախ երրորդ մարդու օգնության կարիք եք զգում ձեր հարաբերություններում ծագած խնդիրները լուծելու համար:

Իսկ եթե ինքնուրույն եք գնում ձեր սիրելիի մոտ՝ նշանակում է՝ սիրում եք ինքնուրույն  ու միանգամից լուծել ձեր խնդիրները:

4. Վարդերը թողնելու տեղը խորհրդանշում է, թե որքան հաճախ կցանկանաք տեսնել ձեր սիրելիին:

Եթե ծաղիկները դնում եք անկողնու վրա՝ դա նշանակում է, որ դուք ձեր հարաբերույթյուններում վստահության կարիք ունեք ու կցանկանաք հնարավորության դեպքում ամեն օր հանդիպել ձեր սիրելիին:

Եթե ծաղիկները թողնում եք պատուհանի գոգին, ապա այնքան էլ կարիք չեք զգում ձեր սիրելիին հաճախ տեսնելու: Ժամանակ առ ժամանակ նրան հանդիպելը բավարար է ձեզ համար:

5. Հարցը խորհրդանշում է ձեր վերաբերմունքը ձեր սիրելիին՝ ինչպիսին որ նա կա:

Եթե նրան արթուն եք տեսնում, ապա սպասում եք, որ նա փոխվի ձեզ համար, եթե քնած, ապա ընդունում եք նրան այնպիսին, ինչպիսին նա կա:

6. Երկար ու կարճ ճանապարհը խորհրդանշում է, թե որքան է տևում ձեր սիրահարվածությունը:

Եթե ընտրում եք կարճ ճանապարհը՝ նշանակում է՝ ձեր սիրահարվածությունը շատ կարճ է տևում:
Եթե ընտրում եք երկար ճանապարհը՝ նշանակում է՝ ձեր զգացմունքերն ավելի երկար են տևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել