Շարունակում ենք ներկայացնել ժամանակակից տաղանդավոր նկարիչներին ու այս անգամ ձեր դատին կհանձնենք բրիտանացի նկարչուհի Պամ Հոուկեսին:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ փոքր-ինչ շեղվելով ավանդույթից, անդրադարձել էինք ոչ այնքան հայտնի նկարչի` Գերմանիայի տիրակալ Ադոլֆ Հիտլերին: Նրա աշխատանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Դե իսկ մենք շարունակենք խոսել այսօրվա նկարչուհու` Հոուկեսի մասին: Պամ Հոուկեսը ծնվել է Անգլիայի Բրմինգհեն քաղաքում, որտեղ էլ այժմ ապրում ու ստեղծագործում է: Ավարտել է Կենտրոնական Անգլիայի համալսարանի արվեստի բաժինն ու ստացել  մագիստրոսի աստիճան: 1998-2011 թթ. դասավանդել է Սոլիհուլի քոլեջում ու Ուոլվերհամփթոնի համալսարանում: 2001թ.-ից նկարչուհու աշխատանքները ցուցադրվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբակային բազմաթիվ ցուցադրություններում՝ աշխարհի տարբեր պատկերասրահներում:
Նկարչուհին նշում է, որ ոգեշնչվում է միջնադարյան ստեղծագործություններից, երբ արվեստագետները կրոնական հետապնդումների չենթարկվելու համար ոչ թե չէին պատկերում այն, ինչ ցանկանում էին, այլ պատկերում ոչ պարզորոշ, այնպես որ դրանց ուշադիր նայելով, մարդ կարող էր ավելին տեսնել, քան ուղղակի արտաքին պատկերները: Հենց այդ է, որ նկարչուհին փորձում է արտահայտել իր անչափ գեղեցիկ կտավներում, որոնք կարող եք դիտել ստորև:

Small and Beautiful Pretences III

The Beloved

 

Birdsong

Terra Incognita

The Game

Tete a tete

© Պամ Հոուկես 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել