Հարգելի ընթերցողներ: Եկել է տարին ամփոփելու ժամանակաշրջանը, և մենք էլ որոշեցինք մեր թեմատիկային համահունչ, Ձեզ ներկայացնել 2013 թվականի աստղային հարսանիքների ամփոփումը: Մենք մեկ նյութով կամբողջացնենք հանրային լայն քննարկման արժանացած հարսանիքները, մեկ «հարկի» տակ կհավաքենք բոլորին և կհանձնենք ձեր դատին: Այսպիսով`
Նոյեմբերի 3-ին իրար հավերժ սիրելու խոստում տվեցին Վիտամինցի Վաչեն և արդեն նրա կին` լրագրող Գայենեն:
Վաչե և Գայանե
Հոկտեմբերի 17-ին պսակադրվեցին երգչուհի Սյուզի Մելիքյանն և իր ընտրյալ` գյուղատնտես Գարիկը:
Սյուզի և Գարիկ
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանի և իր երկար տարիների նշանածի` Հովոյի հարսանեկան արարողությունը:
Նառա և Հովո
Հոկտեմբերի 5-ին ամուսնացավ հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը: Նրա ընտրյալը օպերատոր Ալեքսանդր Քալանթարն է:
Մարինա և Ալեքսանդր
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ երգչուհի Լանա Խաչատրյանի և Տիգրան Մարտիրոսյանի հարսանիքը:
Լանա
Օգոստոսի 29-ին շատ յուրօրինակ հարսանիքով ամուսնացավ երգիչ Արմոն, ում ընտրյալը մասնագիտությամբ իրավաբան Անին է:
Արմո և Անի
Հուլիսի 4-ին ամուսնական կապերով իրար միացան երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը և երգիչ Մարտին Մկրտչյանը:
Մարտին և Հռիփսիմե
Հունիսի 28-ին շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը և Լիանա Ավոյանը կատարեցին իրենց կյանքի ամենագլխավոր քայլերից մեկը` ամուսնացան:
Գաբրիել և Լիանա
Սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ հայկական շոուբիզնեսում ձևավորվել է նոր ընտանիք` Խորեն Լևոնյան և Լիկա Մեսրոպյան:
Լիկա և Խորեն
Տարվա սկզբին հարսանեկան լուրեր եկան հեռավոր ԱՄՆ-ից: Հունվարի 13-ին այնտեղ ամուսնացավ Կարգին Հասոն` Հասմիկ Ղարիբյանը ատամնատեխնիկ Ներսես Աբրահամյանի հետ:
Հասմիկ և Ներսիկ



