ser=Footsport.am-ը գրում է.

Ինչպես հայտնեցին մեր թղթակցին, ՀՀ չեմպիոնի՝ Սերժ Դեբլեին շատերն են ուզում«Շիրակի» մամուլի ծառայությունից, առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը` իվուարցի հարձակվող, 24-ամյա Սերժ Դեբլեն, ՀՀ առաջնության 14-րդ տուրի նոյեմբերի 30-ի «Միկայի»հետ Գյումրիում կայացած խաղից հետո(1:1) , վերադարձել է հայրենիք: «Շիրակի» հետ ֆուտբոլիստի կնքած պայմանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 1-ին: Նա հիմա իր համար նոր թիմ է փնտրում : Այսօր ղազախական լրատվամիջոցները, եւ մասնավորպես sports.kz կայքը, հայտնում են, որ ֆուտբոլիստի գործակալի տեղեկացմամբ, անգլիական «Չառլտոնում», ֆրանսիական «Նանտում» հանդես եկած իվուրացին, ով շատ արդյունավետ ելույթներ է ունեցել «Շիրակի» կազմում  եւ 10 գոլի (9-ը` ՀՀ առաջնությունում, մեկը՝ ՀՀ սուպերգավաթի խաղում) եւ 9 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ձմեռային արձակուրդների ժամանակ, պատրաստվում է փորձաշրջան անցնել Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեի» կազմում :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել