Քիմ Քարդաշյանն աշխարհում ամենահայտնի աստղերից է. նրան սիրում են, ատում, քննարկում ու քննադատում, իսկ նորաձևությանը հետևող աղջիկները շտապում որսալ նրա նոր կերպարն ու կրկնօրինակել այն…
Ճիշտ գուշակեցիք
FashionYan-ն այսօր կներկայացնի Քիմ Քարդաշյանի ոճային կերպարանափոխությունները:
Եվ այսպես, ինչպիսի՞ արտաքին ուներ հայազգի Քիմը, երբ նրան դեռ ոչ ոք չէր ճանաչում…
Ինչպես տեսնում եք՝ աստղայինից բավական հեռու արտաքին: Տարիներ անց, սակայն, Քիմը կտրուկ փոխեց իր ոճը: Շատերն ասում եմ, որ նա բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է արել իր անթերի տեսքն ապահովելու համար:
Արդյունքն ակնհայտ է, սակայն սա այն Քիմը չէ, որն արդեն մի քանի տարի է՝ չի իջնում աշխարհի հեղինակավոր կայքերի ու ամսագրերի առաջին էջերից:
Կարճ ժամանակ անց Քիմը հասկանում է, որ արտաքինն ընդգծելու համար պետք է դիմի շպարի գերբնական ուժին ![]()
Երկար ժամանակ Քիմը հավատարիմ է մնում իր մազերի ձևին և գույնին, սակայն նա էլ շատերի նման չդիմացավ և ստիպված եղավ թարմություն մտցնել իր արտաքինի մեջ:
Այս կերպարով և այս երանգի մազերով Քիմը բավականին երկար ժամանակ ներկայացավ հանրությանը, սակայն ծննդաբերությունից հետո դիմեց կտրուկ քայլի՝ դառնալով շիկահեր:

![kim00_8c9bd1030d84d633e275a98a4b5bf108[100065886]](http://fashionyan.files.wordpress.com/2013/11/kim00_8c9bd1030d84d633e275a98a4b5bf108100065886.jpg?w=700)








