DSC00965Footsport.am-ը գրում է.

Ինչո՞վ էր տարբերվում իր հասակակիցներից Արթուր Աբրահամը դպրոցական տարիներին, ի՞նչ հայտնաբերեց կենսաբանության ուսուցչուհին, երբ Արթուրը հանեց ակնոցը, ի՞նչն էր զարմացնում բռնցքամարտիկի համադասարանցուն, որքա՞ն գումար է տրամադրել իր դպրոցին Աբրահամը. այս և այլ  հետաքրքիր տեղեկություններ կարող եք իմանալ հանրաճանաչ բռնցքամարտիկի կենսաբանության ուսուցչուհու` Լյուդմիլա  Մարգարյանի հետ հարցազրույցից: Հավելենք, որ  Լյուդմիլա  Մարգարյանը նույն ` Ներքին Չարբախի  թիվ 99 դպրոցի շրջանավարտն է, որտեղ ժամանակին  սովորել է նաև Աբրահամը: Լյուդմիլա Մարգարյանը  1997 թվականից դպրոցի տնօրենն է:

-Ընկեր Մարգարյան, հետաքրքիր է տեղեկանալ, ինչպիսի՞ աշակերտ էր Աբրահամը:

-Նույնիսկ դպրոցական տարիներին նա առանձնանում էր իր նպատակասլացությամբ, պարտաճանաչ էր, ընկերասեր: Նա տղայիս համադասարանցին էր, և բնականաբար, ավելի շատ էի տեղեկացված Արթուրից:  Երևի արդեն առաջին դասարանից Արթուրը կապված էր սպորտի հետ: Սկզբում զբաղվում էր հեծանվասպորտով, իսկ հետո  ընտրեց բռնցքամարտը: Դպրոցական ընկերների հետ մտերմությունը մինչև հիմա էլ պահպանվում է: Երևանում գտնվելիս` նա պարտադիր հանդիպում է դասընկերներին: Ասեմ նաև, որ նա նաև օժանդակում է այն ընկերներին, ովքեր դրա կարիքը ունեն:

-Ե՞րբ կռահեցիք, որ նա կարող է լուրջ հաջողությունների հասնել:

- Երևի արդեն առաջին դասարանից նա կապված էր սպորտի հետ: Արթուրի արտասովոր ուժն ինձ համար բացահայտել է տղաս: Տանը`իրենց  ֆիզկուլտուրայի դասերի մասին նրա տպավորությունները երբեմն ինձ չափազանցված էին թվում: « Արթուրի մկաներին ձեռք տալ չի լինում, կարծես քար լինեն»,- պատմում էր տղաս: Արդեն այդ տարիներին Արթուրն առանձնանում էր աշխատասիրությամբ և նպատակին հասնելու ձգտումով:

-Ընկեր Մարգարյան, դուք կենսաբանություն առարկան եք դասավանդել: Ինչպե՞ս էր Աբրահամի առաջադիմությունն այդ առարկայից:

-Այն տարիներին չէր գործում 10 բալային համակարգը, իսկ Արթուրն իմ դասավանդած առարկայից ստանում էր 4 և 5 գնահատականներ:: Ասեմ, որ նա բավականին գեղեցիկ ձեռագիր ուներ:

-Քանի որ սպորտով զբաղվելն ու դասերին լիարժեք պատրաստվելը գրեթե անհնարին է, հավանաբար Ձեր կողմից որոշակի զիջողականույթու՞ն էր դրսևորվում:

-Հետաքրքիրն այն է, որ իր մարզումները նա դասերի հաշվին չէր կատարում : Այս հարցում Արթուրի մայրը հետևողական էր, որպեսզի սպորտով պարապելը չազդի երեխայի բնականոն ուսումնառությանը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել