Հեռուստատեսության արդի վիճակի և զարգացման հեռանկարների մասին կարելի է անվերջ խոսել և քննարկել: Այսօրվա հեռուստադաշտը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Համացանցի հետ օրեցօր ահագնացող մրցակցություն, հասարակական պահանջմունքների բավարարում, արժեհամակարգի ձևավորում, խոցելի խմբերի և մատաղ սերնդի պաշտպանություն…մարտահրավերներ, որոնց դիմագրավելու հարցում բազում անելիքներ ունենք: Մյուս կողմից, հեռուստատեսությունը նաև հասարակության հայելին է: Ինչպիսի հասարակություն, այնպիսի հեռուստատեսություն: Քանի դեռ հասարակության ինքնակազմակերպման խնդիրն օրակարգային է, հեռուստատեսությունը չի կարող մնալ դիտորդի կարգավիճակում: Այն պիտի լինի գործիք, որի միջոցով հնարավոր է բարձրացնել հանրությանը հետաքրքրող հարցերը և միասին գտնել արդար պատասխանները: 
Շնորհավորում եմ պատասխանատվության մեծ բեռը լուռ ու մունջ կրողներին: Համբերություն և տոկունություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել