Արձագանք`  Պիպոյանի «նոր» հաշվարկներինHaynews.am-ը գրում է.

 

««Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանի կողմից կատարվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման հանձնաժողովի կողմից հանրությանը ներկայացված մեկ տրանսպորտային միջոցի համար մեկ ամսվա կտրվածքով «Երևան քաղաքում ավտոբուսով և միկրոավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի» հաշվարկների յուրովի վերլուծություն, որը հեղինակի կողմից ներկայացվում է որպես հաշվարկ։
Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում կարող է առաջանալ թյուրըմբռնում։ Հաշվարկի վերլուծությունը ի սկզբանե տարվում է մեկ այլ հարթություն։ Օրինակ, նշվում է պետական քաղաքականության բացակայության մասին, բացարձակ անհիմն հայտարարվում է 100 դրամի պարագայում 10 տոկոս և ավելի շահութաբերության մասին, իսկ ներկայացվող հիմնավորումները հաճախ այնքան են հեռու իրատեսական լինելուց, որ այդպես կարելի է մի քանի անգամ հաշվարկել և ամեն հաշվարկի արդյունքում ծառայության գինը իջեցնել ավելի հաճելի՝ օրինակ 70 կամ 50 դրամ վարձաչափի։
Մենք բազմիցս շեշտել ենք, որ բնակչության սպասարկման այս ոլորտում ծառայության մատուցումը կարճաժամկետ տեսանելի ժամանակահատվածի համար պետք է խարսխվի անվտանգության և որակի նվազագույն թույլատրելի շեմի ընտրության սկզբունքի վրա, հակառակ դեպքում կարելի է ցանկացած գնով մատուցել ծառայություն, սակայն ինչպիսի՞ ծառայություն։
Նշենք, որ մեր կողմից ներկայացված հաշվարկները իրականացվել են հնարավորինս ապահովելով փաստաթղթի մասնագիտական, մեթոդական և իրավական հիմքերը։ Եվ, ձեռքի տակ ունենալով հիմնավոր հաշվարկների նյութը, իր վերլուծականում չնշելով որևէ սկզբնաղբյուր և մասնագիտական հիմնավորում, պարոն Պիպոյանը կատարում է թվերի և մտքերի յուրօրինակ սինթեզներ, որոնք իրենցից ներկայացնում են բոլորիս համար հաճելի մի շարադրանք և որը, սակայն, որևէ եզր չունի իրատեսական հաշվարկների հետ։
Նախ տրամաբանական է, որ բաղադրիչների հաշվարկների վերլուծությունը ներկայացվեր հանձնաժողովին, քանի որ նրա աշխատանքներին, սեփական համաձայնությամբ, հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցում է նաև պարոն Պիպոյանը։ Առնվազն զարմանալի է հայտարարել աշխատանքներին չմասնակցելու կամ դուրս գալու մասին, իսկ հետո կատարել «ընդգրկուն» վերլուծություն։ Այս դեպքում ակամայից տեսանելի է դառնում, որ քննարկումները տարվում են այլ հարթություն, ինչը, իհարկե, իր օգտակարությամբ զիջելու է մասնագիտական քննարկումներին։ Ինչևէ։
Մեկ անդրադարձ պետական քաղաքականության բացակայության մասին պարոն Պիպոյանի արտահայտած մտքին։ Մեր պարագայում տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության և ավտոմոբիլային տրանսպորտին առնչվող օրենսդրական դաշտի առկայությունը և դրա արդյունավետ կիրառումը հենց այդ քաղաքականության տարերն են։ Եթե մենք փորձում ենք կանոնակարգել ոլորտը, ուրեմն դա նույնպես քաղաքականության տարր է։
Այժմ բաղադրիչների հաշվարկների վերլուծականի մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել