«Ինձ համար դժվար էր նման որոշում կայացնելը». ուղիղ մեկ տարի առաջ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ տվեց «մեծ» ֆուտբոլին (տեսանյութ)Haynews.am-ը գրում է.

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2012 թ. նոյեմբերի 14-ին, Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը Լիտվայի հավաքականի հետ խաղում հրաժեշտ տվեց «մեծ» ֆուտբոլին, որին նվիրել էր իր կյանքի լավագույն տարիները:

Լիտվացիների հետ խաղում նա 132-րդ անգամ կրեց ազգային հավաքականի իր 4 համարի մարզաշապիկը և 74-րդ անգամ ավագի թևկապով իր խաղընկերներին դուրս բերեց խաղադաշտ: 

Ֆուտբոլիստն այսօր HayNews.am-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով ու կարծիքներով:

-Դժվա՞ր չէր նման որոշում կայացնելը: 

-Ինձ համար շատ դժվար էր նման որոշում կայացնելը, սակայն ամեն ինչ ունի սկիզբ և վերջ: Կարծում եմ` եկել էր պահը, որ ես հրաժեշտ տայի ֆուտբոլին:

-Ինչպիսի՞ն էր ձեր ժամանակի և ներկայիս հավաքականը: 

-Այն ժամանակ էլ էր լավը, հիմա էլ է շատ լավը: Մեր հավաքականը երբևէ այսպիսի գեղեցիկ հանդիպումներ ու հաղթանակներ չի ունեցել, հատկապես դրսում: Հիանալի խաղ ցուցադրեց մեր հավաքականն այս տարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել