www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

«Մեկը» ելքն էր փնտրում: 

Նա թափառում էր լաբիրինթոսում, որն կազմված էր հարցերից` չգտնելով այն միակ ճանապարհը, որը բերում էր մրցանակի: 

Իսկ մրցանակը գայթակղիչ էր՝ թանկարժեք զարդերով լի մի մեծ գավաթ:

Դեռ լույս էր, մինչ երեկո դեռ բավկանին ժամանակ կար, սակայն «Մեկը» արդեն սկսել էր անհանգստանալ: Իր ճանապարհը նա սկսել էր համարյա լուսաբացին, և սկզբից նրան թվում էր, որ ահա, մի փոքր էլ, ու նա կգտնի ելքը, սակայն երբ նպատակը շատ մոտ էր թվում, ուղիղ նրա աչքերի առջև պատ հայտնվեց: 

Պատեր, պատեր, պատեր... նրանք շրջապատում էին բոլոր կողմերից: 

Տարօրինակ է, երբ «Մեկը» նոր էր սկսել իր ճանապարհը, ճանապարհը շատ լավն էր և կարծես թե պատեր էլ չկային, նրանք հայտնվեցին աննկատ, սակայն ամեն հաջորդ քայլի հետ նրանք ավելի ու ավելի էին շատանում:

«Մեկը» հոգնել էր: Նա փորձեց վերադառնալ, բայց բարձր, մնացած բոլորից էլ բարձր պատը փակել էր նրա հետդարձի ճանապարհը: Նա ստիպված էր շարունակել սկսած ճանապարհը: Նա վրդովվել էր.

- Ինչու՞ եմ ես այստեղ: Ի՞նչ եմ փնտրում: Ինչի՞ս է պետք այդ մրցանակը, ախր ես նույնիսկ չգիտեմ այդ գանձերի իրական արժեքը, և կա՞ն արդյոք դրանք իրականում: Նրան տանջում էին հարցերը, հոգնածությունից նա արդեն վայր էր ընկնում, իսկ լաբիրինթոսը վերջ չուներ:

Եվ չէր էլ կարող ունենալ: 

«Մեկը» հենց ինքն էլ՝ լաբիրինթոսն էր: Եթե նա ուշադիր լիներ, ապա պատերից մեկի վրա կնկատեր մի աննկատ ցուցատախտակ, որի վրա գրված էր՝ «...մենք թափառում ենք սեփական Ես-ի լաբիրինթոսում` չիմանալով կյանքի գինը, չհասկանալով մեր իրական նշանակությունը»:

Ռեմեդիոս Վարո «Ֆանտաստիկ կենդանին», 1959

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել