Էս երկիրը կործանվում է չար ու ստոր մարդկանց պատճառով, բայց շարունակում է գոյատևել առաքինի ու բարի մարդկանց շնորհիվ...սարսափելի հուզված եմ, չեմ կարող չկիսվել...
Մի մարդ կա՝ շատ ծանր վիճակում, որի կողքին փորձեցի կանգնել, երբ բոլորը լքել էին նրան, դա կարևոր չէ, բայց, բավական չէ, որ ինձ միացան մարդիկ, երեկ, երբ այդ մարդուն փորձեցի այցելել ու նրան տեղ տրամադրած մարդիկ ինձ ճանապարհեցին տաքսիով, ճանապարհին երկու բառով տաքսու վարորդին պատմեցի եղելությունը, որովհետև զգում էի, որ հետաքրքրված է, բայց ամաչում է հարցնել, այսօր այդ տաքսու վարորդը բեռներով գնացել էր ու այդ մարդուն ասել էի, որ այդ ապրանքը նրան ուղարկել են ու չէր խոստովանել, որ հենց ինքն է դա արել... բայց ես հո գիտեմ, որ ինքն է արել... տաքսու վարորդը, որ մի կերպ իր օրվա հացի փողն է քամում քրտինքով, ողջ աշխատածը տարել ու տվել էր իրենից ծանր վիճակում գտնվող մեկին... օրհնվի այդ մարդը ու նրա նման մարդիկ...այ այդպիսի մարդկանց շնորհիվ ենք մենք շարունակում ապրել ու չկործանվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել