«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը պահանջել է իրավապահներից ս.թ. ապրիլի 27-ին, «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի էջում հրապարակված 8 ր. 39 վրկ. տևողությամբ տեսանյութի հիման վրա կա՛մ պատասխանատվության ենթարկել Բագրատ սրբազանին, կա՛մ նյութի հեղինակ լրագրողին: «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. Ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» վերտառությամբ տեսանյութում լրագրողը սրբազանին մեղադրում է 5-րդ շարասյուն լինելու, ՌԴ-ից միլիոնավոր դոլարներ ստանալու ու հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու համար:

«Civic.am»-ը իշխանական՝ «Armtimes»-ի կարգի կայք է, և դրա մասին գիտեն բոլորը: Սրանից հետևում է, որ կայքի լրագրողն իրականում կատարել է Նիկոլի ուղիղ հրահանգը՝ ստացած սեփական խմբագրից: Հետևաբար՝ նյութը ծայրից ծայր ապատեղեկատվություն-քարոզչություն է, որի նպատակը Տավուշում ծավալվող ու երկրով մեկ տարածվող հասարակական պրոցեսի վարկաբեկումն է:

Այտեղ ամենաէականն այն է, որ հայ եկեղեցու բարձրաստիճան սպասավորի նկատմամբ նիկոլական քարոզչությունը կիրառել է այն նույն գործիքկազմը, ինչ՝ այսպես ասած նախկինների: Որ մի նիկոլական պրոպագանդիստի բերանը բացում ես, ՔՊ-ին չհարող բոլոր ուժերին ու անձանց հռչակում են՝ ռուսի «ագենտ», 5-րդ շարասյուն ու թալանչի: ՌԴ-ից միլիոնավոր դոլարներ վերցնելու վերաբերյալ սրբազանին ուղղված մեղադրանքի իմաստը թերևս նրան «թալանչի€ ներկայացնելն ու նախկիների հետ նույնացնելն է.ցանկանում են հանրութանն իբր հուշտ անել շարժումից ու այն վարկաբեկել:

Սա նշանակում է, որ նիկոլական պրոպագանդան մորեմերկ է ու բացի մարդկանց «թալանչի» պիտակավորելուց այլ բանի սրանք ընդունակ չեն: Երևի կարծում են, թե ներկայիս հանրությունը 2018-ի միամիտ զանգվածն է, որին կարելի է մոլորեցնել այնպես, ինչպես տարիներ առաջ: Բայց սրանք չեն հասկանում, որ իրականում ՔՊ-ի ու դրա հետ աֆիլացված սուբյեկտների կողմից որևէ սուբյեկտի թիրախավորումն անմիջապես բերում է վերջինիս հեղինակության բարձրացմանը՝ լրջագույն խնդիր ստեղծելով հենց Նիկոլի համար:

Նոնսենս է, երբ օտարերկրյա գործակալների խումբ հանդիսացող ՔՊ-կականները մեկ ուրիշին են մեղադրում ագենտ լինելու համար:

«Օմեգա» Արոն ո՞նց է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել