Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները հավաքվում են Կառավարության շենքի դիմաց, որտեղ ժամը 11-ին նախատեսված է կառավարության հերթական նիստը:
Այստեղ է ժամանել նաեւ Բագրատ Սրբազանը:
Հիօշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իր նպատակն է քաղաքական ամբողջ ներկապնակը տեսնելու և հանդիպելու տարբեր ձևաչափերով։
«Առաջիկա մի քանի օրերի ընթացքին բոլորը միասին պիտի հանդիպեն։ Մեր նախանշած ուղեգիծն ու ծրագիրը մենք ցանկանում ենք այս շաբաթվա մեջ ավարտել։ Առաջիկա շաբաթվա մեջ կհանդիպենք, այդպես նաև ձեզ տեղեկացնելու կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու»,- նշել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել