Հեղափոխության բանաձևը
Հիշում ե՞ք, որ տասնամյակների ընթացքում վստահ պնդում էինք, որ «չի կարա Հայաստանում լինի մի իշխանություն, որ Արցախը հանձնի ու կարողանա մի օր ավել ապրել, ուր մնաց իշխանություն պահի»: Հիմա տեսանք չէ՞, որ էս ժողովուրդը մեծամասամբ թքած ունի թե՛ Արցախի, թե՛ պատերազմի, թե՛ անգամ տեղ-տեղ սեփական երեխաների կյանքի վրա: Դե հիմա լավ իմացեք էս երկրում հեղափոխությունը լիելու է օրինակ ձվի գնի թանկացման արդյունքում, էս ժողովուրդը տասնամյակների ընթացքում էնքան դեգրադացվեց, որ էս ստախոս վիժվածքներին բերեց իշխանության, իսկ վերջին 2,5 տարվա ընթացքում էնքան բարոյալքվեց, որ իրա հիմնական մտածելու օրգանը դարձել է ստամոքսը: Գները կթանկանան՝ փողոցները կլցվեն մարդկանցով ու թքած, թե էդ ժամանակ թուրքերն ուղղակի կառավարում մտցրած չեն լինի Հայաստանում, չնայած սրանից էլ ուղիղ կառավարո՞ւմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել