Թուրքիայի հատուկ ծառայությունների ստրկուհի ՔՊ-ական թլիկ Արփոն, մեկնաբանելով այն փաստը, որ տավուշյան շարժումը չունի որևիցե քաղաքական ենթատեքստ, կասկածի տակ է դրել այդ իրողությունն ու ասել.«Քաղաքական պայքար եթե չլիներ, ես կարծում եմ, որ այս մարդիկ ուրիշ նյութ կունենային իրենց պայքարի կամ ամբողջության համար, այլ եթե դրվում է սահմանազտման վերաբերյալ հարցադրումներ, և ասում են, որ այդ պայքարը քաղաքական չէ, եթե դու ասում ես, որ դու որևէ մեկի հրաժարականը չես պահանջում, սակայն քո կողքը հավաքվում են 2018թ.-ից այսկողմ իշխանություններին քննադատող, քարկոծող, անիծող, լուտանքներ թափող տարբեր մարդկանց, ապա այս պայքարը խիստ քաղաքական է, ուղղակի քողարկված է եկեղեցական սքեմի տակ»:

Արփոյի աչքին արդեն երևում է,նա ցնորվել է: Ինչո՞ւ: Վախեցած են, ոսկորները դողում են, և նույնիսկ հասարակ քամին կարող է Արփոյին ատոմային ռումբի պայթյունից առաջացող ալիք թվալ:

Փաստորեն՝ բոլոր այն մարդիկ, ոչրոնք օբյեկտիվորեն անհանգստացած են Տավուշում ծավալվող պրոցեսներից, ովքեր չեն ուզում՝ Հայաստանը մնա թուրքերին, Արփոյի համար ասոցացվում են «նախկինների» հետ: Ընդ որում՝ Արփոն հատուկ է փորձում կեղծել ու շարժմանը տալ քաղաքական երանգ՝ հույս ունենալով, որ կարող է հանրությանը վախ ներշնչել նախկինների ստվերի հանդեպ, իսկ մարդիկ էլ, չցանկանալով վերադառնալ անցյալ, էլի ստիպված աջակցեն Նիկոլին՝ թեկուզ թուրքի հարճ դառնալու տեսլականի դիմաց:

Հարց է առաջանում՝ շարժումը որպես քաղաքական որակել փորձող արփոները մինչ այս պահը լսե՞լ են որևիցե քաղաքական պահանջ տավուշցիներից, մեկը հայտարարե՞լ է, որ ասենք պահանջում է Նիկոլի հրաժարականը: Պահանջը մեկն է՝ դադարեցնել միակողմանի զիջումների հիման վրա սահամանգծումը, որի պատճառով Տավուշի գյուղերը սկսելու են հայաթափվել: Եթե ՔՊ-ի փոխարեն այլ իշխանություն իրականացներ նման սահամանագծում, նման պահանջ այդ իշխանության առաջ էր դրվելու: Ի՞նչ կա այստեղ չհասկանալու:

Արփոն զգում է՝ հողը ոտքերի տակից գնում է, դրա համար էլ ցնորվել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել