Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլն ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին, ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը նկատել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունը դրա անդամ երկրներին տալիս է ՀՆԱ-ի նկատելի աճ: «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,-ասել է Պեսկովն՝ արձանագրելով, որ բոլոր մասնակից երկրների շահերից է բխում ԵԱՏՄ-ի զարգացումը:

Պետք է հասկանալ, թե որ փուլ են հասել հայ-ռուսական հարաբերությունները: Դրանք մի փուլում են, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է մյուսի նյարդային համակարգի ամրությունը ստուգել՝ սպասելով առաջին քայլին: Նիկոլը հիմա խաղում է Մոսկվայի նյարդերի հետ՝ սադրելու, որպեսզի Մոսկվան ինքը հեռացնի Հայաստանին ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից: Միաժամանակ Նիկոլը վարանում է առաջին քայլն անել, քանի որ ուզում է մեղավոր կարգել ՌԴ-ին՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից օտարելու, որ հետո կանգնեն ու ասեն, որ էլի Մոսկվան էր մեղավոր, որ ռուսները թուրքերից վատն են և այլն:

Բայց Մոսկվան ակնհայտորեն չի տրվոմ սադրանքին, և Պեսկովի հավասարակշռված խոսքը հենց դրա մասին է, այն մասին, որ ԵԱՏՄ-ից հեռանալով՝ Հայաստանն ինքն է տուժելու, իսկ ՌԴ-ն նպատակ չունի որևէ մեկին հեռացնել իր կողմից գլխավորվող կառույցից, Կրեմլը չի անելու առաջին քայլը. ռուսների նյարդերն ամուր են այդ տեսակետից:

Այս իմաստով Նիկոլի գործը բարդանում է, քանի որ նա հանձնառություն ունի՝ Հայաստանը դուրսբերելու Մոսկվայի գլխավորած կառույցներից ու երկիրը թուրքերի տակ գցլու, որ Թուրանի կառուցման ճանապարհին վերանա հայկական սեպը, որ Թուրքիան դառնա գերտերություն՝ Արևելքում սպասարկելով Արևմուքի շահերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել