Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է իր տպավորություններով աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից (1-0՝ լրացուցիչ ժամանակում) հետո։
«Ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար, որը մեծացել է այս գաղափարով, հավատարիմ է մնացել դրան և զարգացրել այն։ Այս ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, նրանք միասնական կոլեկտիվ էին, լավագույն և մեծագույն խաղացողներ՝ ակնառու տաղանդով։ Ես հպարտություն եմ զգում, հույզերն իսկապես շատ են։ Խաղացողների այս սերնդի հետ մենք հաղթեցինք հնարավոր ամեն ինչ։
Կարծում եմ՝ խաղը պետք է շատ ավելի շուտ ավարտվեր։ Մարտինեսի սեյվերը թույլ չտվեցին մեզ ավելի շուտ գոլ խփել և բացել հաշիվը մինչև այդ պահը։ Բայց սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, այստեղ ստիպված ես համբերել անգամ տասը հոգով մնացած մրցակցի դեմ, և մենք պատրաստ էինք ամեն ինչի»,- Լուիս դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Արգենտինային։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 106-րդ րոպեին հեղինակեց Ֆերան Տորեսը։



