Շինարարական կոլապս էր ստեղծվելու երկրում, եթե «Արարատցեմենտ»-ը շարունակեր ևս մի քանի օր չաշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Կարող եմ վստահաբար ասել, որ նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, խոսքը մասնավորապես վերաբերում է խաղողի մթերման գործընթացին»,- նշել է նա:

Իվետա Տոնոյանը հավելել է, որ Արմավիրի և Արարատի մարզում գործող հազարավոր խաղողագործներ կան, ովքեր յուրաքանչյուր տարի, պայմանագրի համաձայն, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» խաղող են մթերում և եթե գործարանը չվերագործարկվի՝ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել