168.am-ը գրում է.

Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ։

Եթե ցանկանում եք դիմել ՄԻԵԴ, կարող եք լրացնել մեկնաբանությամբ տրված փոքր թերթիկը, որից հետո Ձեզ հետ կկապվեն և միասին կլրացնեք հիմնական դիմումաձևը:

Այս ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով:

Հ.Գ. Գործընկերների հետ արդեն շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ, որը հնարավորինս շարունակելու ենք», – գրել է Բեգլարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել