Եվրամիության ղեկավարությունն ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը՝ Երևանի առջև պահանջ դնելով լիովին խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնահոգևոր կապերը։ Այս մասին ասվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահակաքրիստոսները թիրախավորել են Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցին։ ԱՀԾ ստացվող տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունն ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը։ Որպես եվրատնտեսական ինտեգրման պարտադիր պայման՝ հայկական իշխանությունների առջև պահանջ է դրվում լիովին խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնահոգևոր կապերը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրոպացի պաշտոնյաները փորձում են զրկել ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից և արգելափակել նրա երկխոսությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ։

«Ապրիլին Հայաստանում հիմնադրված ԵՄ Գործընկերության առաքելությունը, այս քաղաքական-գաղափարական խնդրի լուծման շրջանակներում, չարանենգ հարձակում է ձեռնարկում ռուսական ուղղափառության դեմ։ Եվրոպացի պաշտոնյաները փորձում են զրկել ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից, ինչպես նաև արգելափակել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ»,- նշել են հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել