նիկոլը երբեք չի խոսում ընտրություններին բարձր մասնակցության մասին, որովհետև դա իրեն ձեռնտու չէ։
Տեսեք, նիկոլն ունի ստանդարտ ընտրողների ենթադրենք 300.000 ձայն (վարչական ռեսուրս, բանակ, դպրոց, итд )։ Այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 2.489.031 մարդ։ Եթե ընտրություններին մասնակցում է 500.000 մարդ՝ նիկոլը հաղթում է իր ստանդարտ 300.000 ձայնով: Եթե մասնակցում է 1 միլիոն մարդ՝ նիկոլն արդեն ցնցումների մեջ ա։ 2 միլիոն մասնակցության դեպքում նիկոլին հաջորդ օրը ժամը 2-ին վերցնում են։ Ինչքան քիչ մարդ մասնակցեց, այնքան նիկոլին օգնում է վերարտադրվել։
Քաղաքապետի ընտրություններում ավիրյանն այսպես ընտրվեց քաղաքապետ. 824,250 ընտրողից մասնակցեցին ընդամենը 234,442-ը։ Եվ 75,494 ձայնով, այսինքն ընտրողների ընդհանուր թվի 9,1%-ով դարձավ 1 միլիոնանոց քաղաքի քաղաքապետ։
Հիշեք, որ նիկոլականները ընտրություններին գնում են ցեղով, գերդաստանով։ Դրանց դեմն առնելու միակ խաղաղ ձևը նմանապիտ գործելաոճն է։ Ընտրելուց էլ ցանկալի է անցողիկ շեմն անցնելու շանս ունեցող ուժի տաք ձայնը, որ դա էլ չկորի։ Փոշիացնողնի պակաս չկա էս ընտրություններում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0wVmJWfbSXr3ru6PrtgkHS1mzjtayuemZTXro4LCxhfcHgvyzJPVXcSXf4wo8rzd6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



