Մենք առաջարկում ենք Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք Առաքելական եկեղեցիներ են, պետք է պատկանեն Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցուն, և ծայարահեղ բացառիկ դեպքերում պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը, և Կառավարությունը համաձայնություն տա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ խոսելով եկեղեցական սրբությունների մասին։

«Ես հույս ունեմ՝ այս դահլիճում բոլոր մարդիկ մտածում են, որ եկեղեցին պետք է մնա եկեղեցու մոտ»,- ասել է Ղազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել