«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է նախագծի վրա աշխատանքները։
«Նախիջևանի կողմում կան նաև անավարտ հատվածներ։ Ադրբեջանը, հավանաբար, այս տարի կսկսի դրանց շինարարությունը», - նշել է Ուրալօղլուն։
Նրա խոսքով՝ թուրքական կողմն այս տարի առաջընթաց է ակնկալում այս ուղղությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



