Ռուսաստանը չունի Գրենլանդիան «գրավելու» ծրագրեր. դա չի համապատասխանում երկրի շահերին: Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցոմ ասել է Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան։ Նա պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մոսկվայի հասցեին ուղղված նմանատիպ մեղադրանքներին։
«Մենք չունենք Գրենլանդիան «գրավելու» մտադրություն։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն փորձում է դա անել, բայց Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակում նման գործողությունները չեն մտնում»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով, Ռուսաստանին մեղադրելով Գրենլանդիան գրավելու պլանների մեջ, ԱՄՆ-ն փորձում է արդարացնել իր սեփական գործողություններն այս ուղղությամբ։ Սակայն, ինչպես ընդգծել է Ժուրովան, Մոսկվան երբեք հավակնություններ չի ունեցել կղզու նկատմամբ:
«Մենք ունենք բավարար տարածքներ, որոնք պետք է ապահովենք և զարգացնենք։ Մեզ Գրենլանդիան հարկավոր չէ»,- եզրափակել է պատգամավորը։



