Armlur.am-ի տեղեկություններով՝ հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Մենք տեղեկացանք, որ այս պահին Զառա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են շատ ծանր։

Armlur.am-ը քիչ առաջ զրուցել է Զառա Արամյանի ամուսնու՝ Արտաշես Գասպարյանի հետ, ով ասաց. «Այո, Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել