168.am-ը գրում է․
Արմեն Աշոտյանը գրում է. «Ապրի Նիկոլը, որ ջանք ու եռանդ, օր ու արեւ չի խնայում ապացուցելու համար, որ բռնապետ է, որ շեղված է, որ անբարո է։
Խաչիկ Գալստյանին էլ տարան, մի մարդու, ով ակադեմիական կամ քաղաքական ակտիվությունից զատ, որեւէ այլ «մեղք» գործել չէր էլ կարող by default:
Խաչիկն այս տարիների ընթացքում իր ձայնը՝ հնչեղ, կարծիքը՝ շիտակ, կեցվածքը՝ ազնիվ պահող տղերքից եւ վերլուծաբաններից մեկն էր։
Դուք ( ոմանք ) շարունակեք լռել, կարծելով, թե դեւը կբավարարվի միայն ամենախելոքներով եւ ձիգերով։
Այս տեմպերով հեռու չէ նաեւ ձեր՝ լպրծունների, խժռվելու ժամանակը։
Լավ, իրոք չե՞ք հասկանում։
Պինդ կաց, Խաչ ջան, մյուս տղերքի հետ միասին»։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/12/30/2337118.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



