Armlur.am-ը գրում է․
Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում:
Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ խուզարկությունների արդյունքում առգրավվել են հեռախոսներն ու համակարգիչները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ սրբազանին։
Արքեպիսկոպոսը ներգրավվել է որպես մեղադրյալ այն քրեական վարույթում, որի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (նախնական համաձայնությամբ անձանց խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի իրացում հանդիսադիր վայրում): զանին։
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1526576/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



