«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է Վաշինգտոնում տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:
«Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով», - ասել է լրագրողը:
Դրան ի պատասխան Միրզոյանն ասել է. «Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն»։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/08/10/text/4239776
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



