Հերթական հարցումն իրականացրել ենք մի փոքր արտահերթ ժամանակացույցով, ինչը պայմանավորված է վերջին մեկ շաբաթվա զարգացումներով:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ` Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:

Նշենք, որ հարցումն իրականացվել է մայիսի 13-14-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպե՞ս եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը:

Լիովին դրական՝ 35,1 %

Ավելի շուտ դրական՝  17,8%

Ավելի շուտ բացասական՝ 10%

Ընդհանրապես բացասական՝ 23,5 %-

Դժվարանում եմ պատասխանել՝ 13,6%

Ինչպե՞ս եք տեսնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Հրաժարականի միջոցով՝ 30.6%

ԱԺ պատգամավորների կողմից անվստահության հայտնում՝ 9.3%

Դատախազության կողմից սանկցիայի կիրառում, ձերբակալում ՝ 8.4%

Փաշինյանը չպետք է հեռանա՝ 19.1%

Այլ՝ 4.4%

Դժվարանում եմ պատասխանել՝ 28.2%

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել